Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի ձերբակալության հարցը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից:

«Վարչապետը կարծում է, որ անհրաժեշտ է այդ գործով մանրակրկիտ քննություն կատարել»,- նշել են ծառայությունից:

Երեքշաբթի գիշերը Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են Ուլյուկաեւին ձերբակալելու եւ նրա դեմ ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասով (Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը) քրեական գործ հարուցելու մասին: Ըստ նախաքննության վարկածի՝ նա 2 մլն դոլար է ստացել Տնտեսական զարգացման նախարարության դրական գնահատականի դիմաց, որը «Ռոսնեֆթ»-ին թույլ կտար ձեռք բերել «Բաշնեֆթ»-ի արժեթղթերի պետական փաթեթը: