«Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները, ինչպես եւ նախորդ անգամ, չեն պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը առաջիկա եւ դրան հաջորդող ԱԺ ընտրություններում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, NEWS.am-ը տեղեկացավ «Գրանդ Հոլդինգի» մամուլի ծառայությունից՝ նշելով, որ չի բացառվում, որ «Գրանդ Հոլդինգը» կարող է սատարել առաջադրված որեւէ թեկնածուի:  

Միքայել եւ Կարեն Վարդանյանները շարունակելու են զբաղվել հայրենական արտադրության զարգացմամբ:

Հիշեցնենք, որ «Գրանդ Հոլդինգը» հայրենական արտադրողներից առաջինն է արտահանման ծավալներով, աշխատատեղերի քանակով եւ ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի չափով: