Ավարտվել են բանակցությունները «Փարքինգ Սիթի Սերվիս» եւ «Լոկատոր» ընկերությունների հետ՝ սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու ուղղությամբ, որոնց արդյունքները ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 2-ին ՀՀ Նախագահի կողմից արված առաջարկության կատարմանը:

Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին  հանձնարարվել է առաջիկայում հանրությանը ներկայացնել այդ մասով Երեւանի քաղաքապետարանի քայլերի հաջորդականությունը:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

«Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բացի այդ, մեր  բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել կատարվող փոփոխությունից», - շեշտել է Տարոն Մարգարյանը: