ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, որին  կասկածում են կաշառակերության մեջ, գտնվում է Քննչական կոմիտեում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Այս պահին նրան հարցաքննում են, նա ՌԴ ՔԿ–ում է»,– ասել է գործակալության զրուցակիցը։

Երեքշաբթի գիշերը Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են Ուլյուկաեւին ձերբակալելու եւ նրա դեմ ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասով (Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը) քրեական գործ հարուցելու մասին: Ըստ նախաքննության վարկածի՝ նա 2 մլն դոլար է ստացել Տնտեսական զարգացման նախարարության դրական գնահատականի դիմաց, որը «Ռոսնեֆթ»-ին թույլ կտար ձեռք բերել «Բաշնեֆթ»-ի արժեթղթերի պետական փաթեթը: