Հալեպի Ազգային միացյալ նախակրթարանի աշակերտները շնորհակալական նամակներ են հղել Հայաստանին՝ մասնավորապես, Հայաստանից իրենց հասած ձմեռային վերարկուների համար, որոնք հասցվել են նախ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղից էլ փոխանցվել են երեխաներին:
Աշակերտների գրած նամակները հրապարակվել են Ազգային միացյալ նախակրթարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությանը, որ այս դժվարին պայմաններում օգնեցին մեզ: Ես էլ երբ մեծանամ` ցանկանում եմ ձեզ պես օգնել հայ ժողովրդի բոլոր զավակներին»,- գրել է Սեւակ Սիմոնյանը:
«Շատ դժվար օրեր ենք ապրում Հալեպում պատերազմի պատճառով, նյութական ծանր պայմաններն է՛լ ավելի են դժվարեցնում ծնողների գործը, սակայն շատ մեծ եղավ մեր ուրախությունը, երբ որոշեցիք ձմռան ցուրտ օրերին տաքուկ պահել մեզ` ուղարկելով շատ գեղեցիկ վերարկուներ»,- գրել է 5-րդ դասարանի աշակերտ Արսենը:
«Բոլոր վերարկուներն էլ շատ գեղեցիկ էին», «Բոլոր աշակերտներն էլ ուրախ էին, որովհետեւ մեր Մայր Հայաստանի մեջ բնակվող եղբայրները մեզ չէին մոռացել»,-գրել են երեխաները:
Ազգային միացյալ նախակրթարանի աշակերտների գրած նամակները ներկայացնում ենք ստորեւ.

































