Beeline-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 12-ին անցկացրեց «Neo Max» խաղարկություն, որի շրջանակում խաղարկվեցին մի շարք թանկարժեք նվերներ:

Խաղարկությանը մասնակցեցին բոլոր նրանք, ովքեր միացել են Neo Max ծառայությունների փաթեթին «Ստեղծիր քո Neo-ն»  ֆոտոմրցույթից ստացած հատուկ կտրոններով, ինչպես նաեւ նրանք, ովքեր սեպտեմբերի 16-ից մինչեւ նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում միացել են Neo Max ծառայությունների փաթեթին Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում:

Neo Max խաղարկությունն ուղեկցվել է հատուկ շոու ծրագրով, որի ընթացքում խաղարկվել են iPhone 6S սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ, Beeline Smart սմարթֆոններ, Wi-Fi ազդանշանը հզորացնող սարքեր:

Խաղարկության արդյունքում Ա. Մանջարյանը եւ Մ. Ասլանյանը շահել են iPhone 6S սմարթֆոններ, Ռ. Դումիկյանը, Ա. Հարությունյանը եւ Հ.  Նավոյան Samsung Gear Fit սմարթ ժամացույցներ։ Բոլոր հավաքվածները ստացել են հատուկ հուշանվերներ եւ փափուկ խաղալիքներ Beeline-ի կողմից:

«Շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում «Neo Max» խաղարկության բոլոր մասնակիցներին։ Neo ծառայությունը յուրահատուկ փաթեթային առաջարկ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից եւ վճարել մեկ միասնական հաշիվ` ընդամենը լիցքավորելով բջջային հեռախոսահամարը։ Նման բացառիկ առավելությունը «Neo» անվանումը դարձրել է պարզ, հարմար եւ միասնական ծառայության խորհրդանիշ», -  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։