Հայաստանում օտարերկրյա ներդրողներին խանգարում են բարձր բանկային տոկոսները։ Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ–ում ասել է ՀՅԴ պատգամավոր Կարեն Շահմուրադյանը։
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Նրա խոսքով՝ օտարերկրյա ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ հնարավոր է տեսնել, որ նրանց ամենից շատ մտահոգում է հանրապետության ներդրումային կլիման։ Պետական մրցույթները պետք է թափանցիկ եւ հասկանալի լինեն։ «Եվս մեկ հարց է բյուրոկրատիան, հատկապես մաքսատանը։ Դրան ավելանում է նաեւ ցածր գնողունակությունը։ Դրա համար էլ բնակչությունն էժան ու անորակ ապրանքներ է նախընտրում։ Պետք է հետեւել, թե ինչ դժվարություններ է ունենում բիզնեսը։ Մենք պետք է պոտենցիալ ներդրողներին տանք նրանց երկրների ընկերությունների ցուցակները, որոնք աշխատում են մեզ մոտ։ Այդ ժամանակ նրանք կարող են կապ հաստատել հայրենակիցների հետ եւ խնդրել կիսել փորձը»,– նշեց Շահմուրադյանը։





























