2017-ի հունվարի 1-ից սկսած Հայաստանի տնտեսական գոտիներից Եվրասիական միության հանրապետություններ ներմուծվող ապրանքները պետք է մաքսային ձեւակերպում անցնեն։ Այս մասին նոյեմբերի 16-ին ԱԺ-ում ասել է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ պատասխանելով «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին։

Այդուհանդերձ, ազատ գոտիները նկատելի առավելություններ են առաջարկում իրենց ռեզիդենտների համար՝ նրանց ազատում են բոլոր տեսակի հարկերից, բացի վարձու աշխատողներից գանձվող եկամտահարկից, հիշեցրել է նախարարը։