ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝  ժամը 6:00-ին, Գորիս - Տաթեւ հանրապետական նշանակության ավտոճանապարհի  14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետեւանքով ճանապարհը միակողմանի փակվել է:

Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցները կատարում են  մաքրման աշխատանքներ: