Կարելի է մեկ հարվածով վերջ դնել Հայաստանի ստվերային տնտեսությանը։ Այս մասին նոյեմբերի 17-ին՝ ԱԺ–ում 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ, ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ «Ես ոգեւորության պատճառ չեմ տեսնում նրանում, որ նկատվում է աղքատության մակարդակի նվազման միտում, քանի որ Հայաստանում աղքատությունը շատ խորը արմատներ է գցել»,– ընդգծել է Զոհրաբյանը։
Անդրադառնալով պատգամավորի այդ դիտարկմանը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ խոսում էր միայն աղքատության մակարդակի նվազման միտումի մասին։ «Գործազրկության մակարդակը 15 տոկոսի սահմաններում է։ Այստեղ նույնպես նվազման միտում կա։ Դա պայմանավորված է տնտեսական քաղաքականությամբ, աղքատության մակարդակը կարելի է նվազեցնել առանց արհեստական միջամտության։ Մենք կարծում ենք, որ աշխատատեղերը չպետք է բացվեն արհեստական կերպով»։
Անդրադառնալով ստվերային տնտեսության մակարդակի մասին հարցին՝ նախարարն ասաց, որ նման տվյալներ չկան։ «Կան գոյություն ունեցող ստվերի գնահատականներ։ Իհարկե մենք պետք է պայքարենք ստվերի դեմ։ Միակ ճիշտ ուղին բոլոր տնտեսվարող սուբյեկտներին հարկային դաշտ բերելն է։ Այդ ուղղությամբ կոնկրետ քայլերն ընդգրկված են մեր Կառավարության ծրագրում։ Անհնար է մեկ ամսում բացահայտել դա եւ վերացնել»,– ասաց նախարարը։




























