Նախօրեին ամերիկուհի Պեգգի Ուիթսոնը մեկնել է Միջազգային տիեզերական կայան՝ դրանով իսկ դառնալով տիեզերում եղած ամենատարեց կինը։
Փետրվարի 9-ին նա կդառնա 56 տարեկան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Այս թռիչքը Ուիթսոնի երրորդ տիեզերական թռիչքն է եւ նրա երրորդ ռեկորդը։ 2007–ին նա դարձել էր առաջին կինը, որը ղեկավարել էր ՄՏԿ արշավախումբը։ Նա նաեւ տիեզերքում ամենից շատ մնացած կինն է՝ 376 օր։




























