Բարձր տեխնոլոգիաների գալով՝ մարդիկ սկսել են ավելի քիչ թղթե նամակներ եւ բացիկներ փոխանակել՝ նախընտրելով շփվել համացանցում։
Մեզ ծանոթ ամանորյա, ավելի շուտ սուրբծննդյան բացիկներն ավելի քան 200 տարեկան են, իսկ բացիկը՝ որպես այդպիսին, հայտնվել է ավելի քան 2 հազար տարի առաջ։
Ամանորյա բացիկի պատմությունը ծագել է Հին Չինաստանում, որտեղ 2 հազար տարի առաջ Նոր տարվա առաջին օրն ընդունված էր կարմիր գույնի քարտեր նվիրել նրանց, որոնց չէր հաջողվում տեսնել տոնի ժամանակ։ Տոնի նախօրեին տան տերը դռան մոտ պարկ էր կախում հատուկ այդ քարտերի համար, որոնց վրա գրված էր լինում. «Ներողություն եմ խնդրում, որ անձամբ մասնակցել չեմ կարող»։
Սակայն ամանորյա բացիկներ փոխանակելու ավանդույթը հայտնվել է ավելի ուշ Անգլիայում։ Համարվում է, որ առաջին ամանորյա բացիկը ստեղծել է անգլիացի նկարիչ Դոբսոնը 1794 թվականին։ Իր ընկերոջը նվիրած քարտի վրա նա պատկերել էր ձմեռային բնապատկեր եւ տոնածառի շուրջ ընտանեկան տեսարան։
Իսկական սերիական բացիկը նույնպես հայտնվել է Անգլիայում 1840 թվականին, երբ պետական պաշտոնյա սըր Հենրի Քոուլը մտերիմների օրիգինալ շնորհավորանք էր մտածել՝ տոնական բացիկ՝ իր ընկեր նկարիչ Ջոն Հորսլիի նկարներով։ Հորսլին բացիկի կենտրոնում պատկերել էր սըր Հենրի Քոուլի ընտանիքին, բացիկի կողքերին նկարներ էին, որոնք կոչ էին անում հիշեցնել այդ անգլիական ընտանիքի սրտակցության եւ բարեսրտության մասին։ Պատկերը լրացնում էր ձայնագրությունը. «Շնորհավոր Սուրբ ծնունդ եւ Ամանոր»։ 1860-ական թվականներից բացիկների արտադրությունը սկսեց սերիական դառնալ։
Ռուսաստան առաջին բացիկները եկել են Անգլիայից 19-րդ դարի 90-ական թվականներին։ 1917–ի հեղափոխությունից հետո շնորհավորական բացիկների արտադրությունը դադարեցվեց որպես բուրժուական հասարակության կենցաղի մաս։ Բացիկների զանգվածային արտադրությունը ԽՍՀՄ–ում վերսկսվեց 1953 թվականին։ 1980-ական թվականներին ձեռնկար բացիկները դուրս մղվեցին լուսանկարների միջոցով։ Բացիկների մեծ մասի վրա նատյուրմորտներ են տոնածառի լույսերով, փայլող փուչիկներով, մոմերով, ձմեռային բնապատկերներով, փոխանցում է abinlib.ru–ն։






































