Corigin Ventures հիմնադրամի գործընկեր Ջեյսոն Շումանը իր բլոգում ներկայացրել է ներդրողների հետ շփվելու համար «չի կարելիների» ցուցակը: Ներդրողները չեն սիրում.

1. Երբ հանդիպմանը ձեռներեցը անձամբ չի ներկայանում – Հաջողության հասնելու համար հիմնադիրը պետք է անձամբ կարողանա վաճառել իր տեսլական, իսկ ներդրողների հետ հանդիպմանը իր փոխարեն որեւէ այլ մեկին ուղարկելը բազմաթիվ հարցերի պատճառ կարող է դառնալ:

2. Երբ ներդրողի նամակին պատասխանը ուշանում է ավելի քան 48 ժամ – Լավագույն հիմնադիրները նամակներին պատասխանում են 24 ժամվա ընթացքում, հատկապես ֆոնդհայթայթման ժամանակահատվածում:

3. Երբ հիմնադիրը ծանոթ չէ ոլորտի բառապաշարին եւ տերմիններին - Երբ hardware լուծում առաջարկող հիմնադիրը չգիտի՝ ինչ է DVT-ն, իսկ  հավելված մշակողը՝ k-գործոնը, դա ավտոմատ կերպով ստարտափին դուրս է մղում հետագա բանակցություններից:

4. Հիմնադիրը ռեալիստ չէ – Երբ հիմնադիրը անիրականանալի պլաններից է խոսում եւ իրատես չէ, դա վանում է ներդրողներին:

5. Երբ հիմնադիրը շատ է խոսում իր անցյալ փորձի մասին – Վենչուրային ֆոնդերը խնդիր չունեն անփորձ հիմնադիրների հետ, սակայն նրանք տանել չեն կարողանում, երբ հիմնադիրը անընդհատ խոսում է իր անցյալ փորձի մասին:

6. Երբ հիմնադիրները հիմնվում են PR-ի վրա –Ներդրողների համար ընդունելի չէ, երբ  հիմնադիրները շեշտը դնում են PR-ի, այլ ոչ թե կենսունակ պրոդուկտ ստեղծելու վրա:

7. Երբ հանդիպումը կայանում է թանկ ռեստորանում եւ հիմնադիրը հեռանում է մինչ հաշվի փակելը – Սովորաբար ներդրողներն անձամբ են փակում հաշիվը, սակայն դա չի նշանակում, որ կարելի է հեռանալ մինչեւ հաշիվը փակելը: Դա անքաղաքավարիության դրսեւորում է:

8. Երբ հիմնադիրը անձնական օգնական ունի – Բազմաթիվ սաղմնային ներդրողների դուր չի գալիս, երբ հիմնադիրը փող է ծախսում օգնական պահելու վրա: Նրանք ցանկանում են շփվել ինքնաբավ, բանիմաց եւ աշխատասեր մարդու հետ, ով համբերատար է եւ նվիրված իր գործին: 

9. Երբ հիմնադիրը հրաժարվում է ներկայացնել գրասենյակը եւ թիմին – Հաջողակ բիզնես կառուցելու համար պարտադիր պայման է լավ թիմ եւ միջավայր ունենալը: Եթե անգամ այն իդեալական չէ, հիմնադիրը պարտավոր է ներդրողին ծանոթացնել թիմի եւ աշխատանքային միջավայրի հետ:

10. Երբ հիմնադիրը կարծում է, որ ինքը ամենագետ է – Ներդրողները սիրում են այն  հիմնադիրներին, ովքեր լավ գիտեն  իրենց թույլ կողմերը: 

11. Երբ չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները – Սա, առհասարակ, դիմացինի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է:

12. Երբ ֆոնդհայթայթումը չի սկսում լոկալ ստարտափ էկոհամակարգից – Երբ լոկալ ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչները դրական կարծիք ունեն բիզնեսի մասին, ճիշտ է ֆոնդհայթայթումը սկսել հենց լոկալ միջավայրից:

13. Երբ համահիմնադիրները սիրային կապի մեջ են – Սա վտանգավոր իրավիճակ է: Ներդրողի մոտ միանգամից հարց է առաջանում. ի՞նչ կլինի, եթե նրանք բաժանվեն:

14. Երբ հիմնադիրը հանգստի է մեկնում ֆոնդհայթայթման ընթացքում – Լավագույն հիմնադիրները իրենց ստարտափի կյանքի առաջին մի քանի տարիների ընթացքում ,առհաարակ, չեն մեկնում հանգստի:

15. Երբ չունեն մենթորներ – Փորձը ցույց է տալիս, որ հաջողակ մարդիկ բոլորն էլ ունեն մենթորներ, որոնց հետ պարբերաբար քննարկումներ են ունենում: