Նիդեռլանդները Եվրամիության ղեկավարներից երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագիրը չի վերաբերելու պաշտպանական հարցերի կամ ԵՄ-ին ապագա անդամակցությանը: Financial Times-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտտեն:

«Եթե մենք դա չստանանք, հաջորդ օրն իսկ օրինագիծ կներկայացնենք խորհրդարան, որով չենք վավերացնի ասոցացման մասին համաձայնագիրը»,- ասել է Ռյուտտեն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ուկրաինայի եւ ԵՄ-ի ասոցացման մասին համաձայնագիրը ենթադրում է առեւտրային, տնտեսական եւ քաղաքական կապերի խորացում: Ապրիլին Նիդեռլանդների քաղաքացիները դեմ էին արտահայտվել պայմանավորվածություններին՝ մտավախություն ունենալով, որ գործարքը երկրին կպարտավորեցնի ֆինանսական կամ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Ասոցացման մասին համաձայնագիրը պետք է վավերացնեն ԵՄ անդամ բոլոր պետությունները:

Ռյուտտեի խոսքով՝ երաշխիքները պետք է իրավաբանական ուժ ունենան: