ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված ուղերձում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել ուշադրություն դարձնել սոցցանցերում հրապարակվող կեղծ լուրերին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Washington Post-ը:

«Հիմա պարզ է դառնում, որ, այսպես կոչված, կեղծ լուրերն իրական հետեւանքներ են ունենում: Խոսքը քաղաքականության մասին չէ: Վտանգի է ենթարկվում սովորական մարդկանց կյանքը»,- ասել է նա:

Նա նաեւ սոցիալական ցանցերում տեղի ունեցողը «վնասական կեղծ լուրերի եւ սուտ քարոզչության համաճարակ» է կոչել: