Ամերիկացի կոնգրեսականները քննադատել են Պենտագոնին լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունների պատճառով, թե գերատեսչությունը 125 մլրդ դոլար է ծախսել, հայտնում է Defense News–ը։

Դեմոկրատ սենատոր Դիք Դուրբինը եւ այլ խորհրդարանականներ նամակ են գրել պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին՝ պահանջելով տեղեկություն տրամադրել եւ բացատրություններ տալ 2015-ին անցկացրած հետազոտության կապակցությամբ։

Պետական մարմինների գործունեության վերահսկման կոմիտեի անդամներն ուշադրություն են դարձրել այն տեղեկությանը, որ Պենտագոնը կարող է գաղտնի պահել այդ հետազոտությունը։

«Պենտագոնի ծախսած 125 մլն դոլարը կարող էր ուղղվել ավերված կամուրջների վերականգնմանը, երեխաների քոլեջի ծախսերը հոգալուն, ինչպես նաեւ օգնել ընտանիքներին նորմալ բնակարան ունենալ»,– ասել է կոմիտեի անդամ Քիթ էլլիսոնը։

Պարբերականը հայտնում է, որ Պենտագոնի ծառայողական գործողությունների ծախսերը  կազմում են գերատեսչության մոտ 580 մլրդ դոլար բյուջեի ¼–ը։ Զեկույցի տվյալները վկայում են, որ ԱՄՆ ՊՆ–ն ավելի քան 1 մլն աշխատակից է պահում, որոնք զբաղվում են մոտ 1.3 մլն զինվորականների գործունեության ապահովմամբ։