Սոմալիի քաղաքական առաջնորդները համաձայնության են եկել նախագահական ընտրությունները դեկտեմբերի 28-ին անցկացնելու շուրջ, հայտնում է The Associated Press-ը
Գործակալության տեղեկություններով՝ հինգշաբթի երեկոյան Սոմալիի քաղաքական գործիչները հայտնել են, որ դեկտեմբերի 22-ին կընտրվի խորհրդարանի նոր խոսնակը, որից հետո կազմավորված խորհրդարանը դեկտեմբերի 28-ին կընտրի երկրի նախագահին:
Սոմալի նախագահի ընտրությունները երեք անգամ հետաձգվել են:
Սոմալի հանրապետությունը որպես միասնական պետություն դադարել է գոյություն ունենալ 1991 թվականին Սիադ Բարեի բռնապետական ռտեժիմի տապալումից հետո: Միջազգային հանրությունը երկրի օրինական իշխանություն է ճանաչել դաշնային կառավարությունը, որը վերահսկում է մայրաքաղաք Մոգադիշոն եւ մերձակա մի քանի շրջանները: Սոմալիի մնացած հատվածները գտնվում են չճանաչված պետական կազմավորումների վերահսկողության ներքո կամ ինքնակառավարվող տարածքներ են: Սոմալիի հարավի եւ հյուսիս-արեւելքի որոշ շրջաններում կառավարում են տեղական գերդաստանները եւ իսլամական արմատական շարժումները:





























