Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պայթյունից զոհվել է 6 ոստիկան։ Այս մասին հայտնում է Reuters–ը։

Վիրավորվել են եւս 3 իրավապահ եւ 4 անցորդ։ Ռումբը տեղադրված էր հսկի անցակետի մոտ գտնվող աղբամանի մեջ։

Ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։