Ադրբեջան եւ Ղազախստան այցելության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին  Նեթանյահուին կուղեկցի 30 հոգուց կազմված շքախումբը, հայտնում է IzRus–ը։

«Իսրայելի ԱԳՆ աշխատակիցներն անհասկանալի պատճառներով արգելել են մեկնաբանել այդ այցելության մանրամասները։ Այդ պատճառով կարեւոր տեղեկությունները մենք ստիպված ենք ստանալ Բաքվից եւ Աստանայից»,– ասված է կայքում։

Բաքվում Նեթանյահուն ընդամենը մի քանի ժամ կանցկացնի՝ ժամանելով դեկտեմբերի 13-ի առավոտյան եւ Ղազախստան մեկնելով նույն օրը երեկոյան։ Նա պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Աստանա այցելության ծրագիրն ավելի ընդարձակ է։ Նեթանյահուն կհանդիպի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին 2 ձեւաչափով՝ սկզբում նեղ կազմով, հետո՝ ավելի լայն։ Նեթանյահուն կհանդիպի նաեւ Ղազախստանի վարչապետին եւ սենատի խոսնակին։