Կամչատկայում Շիվելուչ հրաբուխը 11 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

«Կամչատկայի հրաբխային արտանետումների արձագանքման խմբի (KVERT) արբանյակային տվյալներով՝ դեկտեմբերի 10-ի առավոտյան Շիվելուչ հրաբխում գրանցվել է մոխի արտանետում: Մոխրե սյան բարձրությունը կազմել է ծովի մակարդակից 11 հազար մետր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շրջանում հայտարարվել է ավիացիոն վտանգի «նարնջագույն» մակարդակ:

Զբոսաշրջային կազմակերպություններին խորհուրդ է տրվել հրաբխի շրջանում տուրիստական շրջագայություններ չկազմակերպել: