ՀՀ Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 15-ին, շարունակում է արտահերթ նստաշրջանի նիստերը:

Նիստի սկզբում քվեարկության դրվեց պաշտոնյաների հարստացումը քրեականացնող օրինագիծը: Այն ընդունվեց 89 կողմ ձայնով, դեմ եւ ձեռնպահ ոչ ոք չքվեարկեց:

Նշենք, որ մինչեւ քվեարկությունը պատգամավոր Թեւան Պողոսյանը խնդրեց ԱԺ նախագահից նախ գրանցման պատկերը վերականգնել, հետո կազմակերպել քվեարկությունը:

«Մարդիկ կան, որոնք այստեղ չգտնվելով` գրանցված են: Եկեք ստուգենք եւ արխային անցնենք առաջ»,- Գալուստ Սահակյանին դիմեց Թեւան Պողոսյանը:

ԱԺ նախագահը, սակայն, առաջարկությունը չընդունեց` նշելով, որ քվեարկությունից հետո է պատկերը վերականգնվում, ոչ թե առաջ: