Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կնոջ կազմվածքի վրա որոշակի ազդեցություն է թողնում սերը, հայտնում է Informing–ը։
Նման եզրակացություններ անելուց առաջ մասնագետները անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել է 3 հազար կին։ Փորձի ժամանակ հետազոտողները ուշադիր հետեւել են մասնակիցների անձնական կյանքին։
Պարզվել է, որ հարաբերությունների առաջին փուլում կանայք նիհարում էին 2-3 կգ-ով։ Ամենայն հավանականությամբ դա պայմանավորված է նրանով, որ կանայք որոշակիորեն հուզվում էին ու ուզում էին դուր գալ զուգընկերներին։
Հարաբերությունների կայունացման փուլում կանայք, հակառակը, 4-5 կգ-ով գիրանում էին, իսկ հարսանիքից առաջ նորից նիհարում։
Այսպիսով գիտնականները եզրակացրել են, որ անձնական կյանքում փոփոխությունները ու ռոմանտիկ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն կանանց կազմվածքի վրա։
Նաեւ մասնագետները նշում են, որ զուգընկերների հետ հաճախակի վեճերը նպաստում են կանանց մոտ քաղցի հորմոնի արտադրմանը, որը ստիպում է նրանց սնվել վնասակար սնունդով ու դրանով իսկ նպաստում գիրանալուն։





























