Փարիզում կենդանիների պաշտպանները «առնետների ցեղասպանության» դեմ արշավ են սկսել, հայտնում է Le Parisien–ը։
Իսկ իշխանություններն առնետների դեմ պայքար են ծավալել։
Առնետների դաժան սպանությունների դեմ հանրագիրը արդեն 17 հազար ստորագրություն է հավաքել։
Կենդանիների պաշտպանները չեն հավատում իշխանությունների այն հայտարարություններին, որ առնետները վնաս են հասցնում բնակիչների առողջությանը ու պահանջում են պոպուլյացիայի թվաքանակի հսկողության համար այլ միջոցառումներ կիրառել։





























