ԱՄՆ նախագահի աշխատակազմից հայտարարել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող էր անմիջական մասնակցություն ունենալ նախընտրական գործընթացին միջամտելուն ուղղված հաքերային հարձակումներին, հայտնում է BBC–ն։
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Բեն Ռոուդսը հայտարարել է, որ Պուտինը խստորեն վերահսկում է երկրի կառավարության բոլոր գործողությունները, ինչից հետեւում է, որ նա տեղյակ է եղել կատարվածի մասին։
«Այն ամենը, ինչ մենք գիտենք այն մասին, թե ինչպես է գործում Ռուսաստանը, ինչպես է Պուտինը վերահսկում կառավարությանը, նշում, թե ինչ պետք է արվի։ Իհարկե Վլադիմիր Պուտինը պաշտոնական դեմք է, որը պատասխանատու է ՌԴ կառավարության գործողությունների համար»,– ասել է Բարաք Օբամայի խորհրդականը։
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնսթը հավելել է, որ իր կարծիքով դրանում Պուտինի մասնակցությունն ուղղակի ակնհայտ է։





























