«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունում կրքերը չեն հանդարտվում։ Ակտիվ քաղաքական միավորների հետ դաշինքով մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունը այդպես էլ չի ընդունվում։
Իրավիճակից որպես ելք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում է, որ կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գնա «Համախմբում» կամ Գագիկ Ծառուկյանի դաշինք, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընտրություններին մասնակցի «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, իսկ կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը ուժերը փորձի ՔՊ-«Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան» դաշինքի ցուցակի անցողիկ հորիզոնականում, թեեւ նա առաջիկայում մեկնելու է ուսման՝ ԱՄՆ-ի ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոց։
Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին նախագահական ընտրություններից հետո հայտարարել էր, որ դա իր կյանքի վերջին մասնակցությունն է նախագահական ընտրություններին։ Չի բացառվում, որ իր կուսակցության ամենակարկառուն ներկայացուցիչներին «տեղավորելուց» հետո նա հեռանա ակտիվ քաղաքականությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























