Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ մաքսային եւ տրանսպորտային ոլորտի խնդիրները դեռևս լուծված չեն եւ քննարկվելու են մոսկովյան հանդիպումների ժամանակ։ Թուրքական Haberler-ի փոխանցմամբ, այս մասին խոսել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թայներ Յիլդիզը։

Յիլդիզը նշել է, որ երկկողմանի մաքսային և հաղորդակցման հարցերը կթեթևացվեն, քանի որ շրջանառության մեջ կդրվի 35-36 մլրդ դոլար։

Իսկ հարցին, թե արդյոք Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված գազային պայմանագիրը չի ազդի NABUCCO-ի ծրագրի վրա, նախարարը պատասխանել է. « Ես չեմ կարծում, որ այն բացասական ազդեցություն կունենա։ Յուրաքանչյուր պայմանագիր իր կարեւորությունն ունի։ Ծրագրերը պետք գնահատվեն տարբեր մակարդակներով ։ Մենք մենակ չենք այս ծրագրում, վիճակը պետք քննարկեն նաև NABUCCO-ի այլ անդամներ, բայց ես կարծում եմ, որ ադրբեջանական գազը լուրջ այլընտրանք է»։