Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
«Վարորդներին հորդորում ենք երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաեւ ունենալ անվաշղթաներ»,-ասված է հաղորդագրության մեջ:




























