«Բոյարիշնիկից» թունավորումից եւս 2 մարդ է մահացել, եւ այսպիսով զոհերի ընդհանուր թիվը հասել է 60 մարդու։ Այս մասին հայտարարել է Իրկուտսկի մարզի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Տատյանա Շկուրսկայան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հիվանդանոցում բուժվում է 40 մարդ, 5 մարդ դուրս է գրվել, մահացել է 60 մարդ»,- ասել է նա։
Նախկինում Իրկուտսկի իրավապահ մարմինների աշխատակիցները 11 մարդու են ձերբակալել «Բոյարիշնիկ» թրմօղուց թունավորման գործով։ Կեղծ սպիրտ պարունակող միջոցից զանգվածային թունավորումը տեղի է ունեցել անցյալ հանգստյան օրերին։





























