Հայաստանում կմեծանա այն ոլորտների հարկային բեռը, որոնք մեծ շահութաբերություն ունեն։ Դեկտեմբերի 21-ին կառավարությունն արտահերթ նիստում հավահություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին։
Օրինագծի նպատակը «Պետական տուրքի մասին» օրենքում ամրագրված դրույթների համապատասխանեցումն է Հարկային օրենսգրքի 444-րդ հոդվածի 14-րդ մասի դրույթներին, որի համաձայն 2017-ի հունվարի 1-ից 14․1 եւ 14․4 ենթակետերով սահմանված գործունեության տեսակների համար պետական տուրքը կհաշվարկվի բազային տուրքի գործող 100 հազարապատիկի փոխարեն 500 հազարապատիկ։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Խնդիրն այն է, որ նման փոփոխությունները չեն մտցվել Հայաստանի «Պետական տուրքի մասին» օրենքում, որը կարող է օրենքը կիրարկելիս թյուրիմացությունների տեղիք տալ։
Այս ոլորտում կառավարության վարած քաղաքականությունը նպատակաուղղված է ավելի արդարացված հարկային բեռ ստեղծելուն այն ոլորտներում, որոնք մեծ շահութաբերություն ունեն։
Օրինագիծը մշակել է Ֆինանսների նախարարությունը։
Օրինագծի ընդունումը դրական կազդի պետական բյուջեի եկամուտների վրա, իսկ ծախսերի վրա, նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա՝ չեզոք։





























