Made in Armenia պիտակը Իրանի համար դարպաս է դեպի Եվրոպա եւ ԱՄՆ։ Այս մասին դեկտեմբերի 21-ին՝ Երեւանում հայ–իրանական գործնական ֆորումի ժամանակ, ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նրա խոսքով՝ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման գործընթացը սկսվել է, սակայն ԵՄ–ի եւ ԱՄՆ–ի հետ արտոնյալ առեւտրային ռեժիմներ չկան եւ երկարաժամկետ հեռանկարում չեն էլ կանխատեսվում։ «Հայաստանը ԱՄՆ–ի հետ ունի GSP ռեժիմ, իսկ ԵՄ—ի հետ՝ GSP+։ Հայաստանում արտադրություն տեղայնացնեկը, Made in Armenia պիտակը իրանական ապրանքների համար անցագիր է դեպի արեւմտյան երկրներ Եվրոպա եւ ԱՄՆ»,– ասել է Ղազարյանը։





























