ՀՀ կառավարությունը ավստրիական «Erste Bank»-ի կողմից «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնին արտոնյալ վարկ տրամադրելու համար երաշխիք է տվել: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ միջոցները կհատկացվեն նոր բժշկական սարքավորումների համար։ Վարկը կտրամադրվի շատ արտոնյալ պայմաններով՝ 19.5 տարով, որից 6.5–ը՝ արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տոկոսադրույքը զրոյական է։ Նախատեսված են միայն վարկային պարտավորությունների 0.55–տոկոսանոց  վճարումներ եւ երաշխիքային վճարում՝ 1 տոկոս։