Անթույլատրելի եւ անընդունելի է արտահերթ կարգով քննարկել եւ ընդունել միանգամից 3 միջազգային վարկային համաձայնագիր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում ասաց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Մեկ նիստի ընթացքում արտաքին պարտքը կարող է ավելանալ 180 մլն-ով, սա անթույլատրելի է ու անընդունելի, մենք դեմ ենք սրան, որովհետեւ բերելու է աղքատացման եւ տնտեսության վատթարացման»,- ասաց նա:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Գալուստ Սահակյանն էլ հակադարձեց` վարկային պայմանագրերը դեռ չեն քննարկվել:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է հետեւյալ միջազգային պայմանագրերի վավերացումը` 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1007 01 D վարկային համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2016 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր. երկրորդ փուլ (ընթացիկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը եւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:





























