ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ին հաստատել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը։ Կոմիտեն կունենա նախագահ, փոխնախագահ եւ 3 վարչություն՝ զբոսաշրջության քաղաքականության, միջազգային համագործակցության, մարքեթինգի ու զարգացման։
Նշենք, որ վերջին 3 ամսում վարչապետի հանձնարարականով նախարարները մրցակցում են, թե ով ավելի շատ կկրճատի իր գերատեսչության աշխատակազմը՝ բյուջետային ծախսերի կրճատման համար։ Այդուհանդերձ կառավարությունը որոշեց ստեղծել Զբոսաշրջության պետական կոմիտե, թեպետ Տնտեսական զարգացման նախարարությունը վաղուց է համակարգում զբոսաշրջությունը, ընդ որում, գործող աշխատակազմի ուժերով։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Եվս մեկ նախագիծ է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, որի խնդիրն է նպաստել Հայաստանի երկարաժամկետ զարգացմանը։ Նշենք, սակայն, որ այդ նպատակով արդեն գործում է 3 գերատեսչություն՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը։





























