Ինտերնետ-ժամով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն այսուհետ կկազմեն 500 մլն դրամ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, Աժ-ում հրավիրված արտահերթ նստաշրջանի ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը` ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Այս նախագծի նպատակն է օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցնել Հարկային օրենսգրքի դրույթներին»,- ասաց փոխնախարարը:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նշենք, որ այս նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո երկրորդ ընթերցման է դրվելու 24 ժամվա ընթացքում:






























