Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տարակուսած է` ինչու է ինտերնետ ժամով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման տուրքերի մասին նախագիծն այսօր բերվել Ազգային ժողով:
«Մի քանի օր առաջ արտահերթ նստաշրջան անցկացրինք, որի ժամանակ քննարկման բերվեցին բազմաթիվ օրինագծեր: Նո՞ր եք իմացել, որ պետք է համաձայնեցվի Հարկային օրենսգրքի հետ: Եթե այդ պարզ բանը նկատած լինեիք այդ ժամանակ, ուրեմն նախորդ արտահերթի ժամանակ պետք է որ քննարկման բերեք: Անհասկանալի է, թե ինչու եք այսքան ուշ այս ամեն ինչը նկատում»,- այսօր` դեկտեմբերի 22-ին, խորհրդարանում ասաց Լեւոն Զուրաբյանը` դիմելով հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նշենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է օրենքով ամրագրված դրույթների համապատասխանեցնել Հարկային օրենսգրքի դրույթներին:
«Այս փոփոխությունն արվել է Հարկային օրենսգիրն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: Դրանից հետո մենք այս փոփոխությունն ենք նախաձեռնել, քննարկել, որից հետո ներկայացրել ենք նախօրեին Կառավարության արտահերթ նիստին եւ այն հաստատվել է: Հուսամ` պատասխանս բավարարեց»,- ասաց Կարեն Թամազյանը` դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավարին:
Լեւոն Զուրաբյանին պատասխանը, սակայն, չբավարարեց: Նա հեգնեց. «Բայց դուք բան պատասխանեցիք, որ բավարարվեմ, ես հստակ հարցնում եմ` ինչո՞ւ Հարկային օրենսգրքն ընդունելիս չմտեցրեք այս փոփոխությունը, երե՞կ եք հայտնաբերել: Եթե չեք հստակ պատասխանում, ուրեմն պետք է լրջորեն կասկածենք Կառավարության պրոֆեսիոնալիզմի եւ կոմպետենտության վրա»:
Կարեն Թամազյանը կրկին նույն պատասխանը տվեց:
Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է ինտերնետ-ժամով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ:





























