Ադրբեջանի ՆԳ նախարարությունը քրեական պարզաբանմանն առնչվող տեղեկատվություն է տարածել: 
ՆԳՆ մամուլի ծառայությունից ԱՊԱ-ին հայտնել են, որ դեկտեմբերի 21-ին Մասալինի շրջանի Տուրկոբ գյուղում Լենքորանի շրջանի բնակիչ Մուրադ Գուլուզադեն հրազենով սպանել է Ռուսաստանի քաղաքացի Ֆարիզ Իսմայիլովին:  Նա կամավոր ոստիկանություն է ներկայացել եւ հանձնել 7 փամփուշտով UZI-ն, որով սպանությունն իրագործել էր:
Դեպքի վայրի զննությամբ 25 պարկուճ է հայտնաբերվել: Փաստով քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունների համաձայն՝ սպանվածը քրեական շրջանակներում «Էլչին Պիտերսկի» մականունով հայտնի Լենքորանի քրեական հեղինակության եղբայրն էր: