Ինտերնետ-ժամով խաղերի եւ վիճակախաղերի 4-ական կազմակերպություն է գործում Հայաստանում, որից պետական բյուջե այսուհետ 800 մլն դրամի փոխարեն կմտնի 4 մլրդ դրամ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, խորհրդարանում ասաց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը` ներկայացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ինտերնետ-ժամով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ:
Ըստ Կարեն Թամազյանի` տարեցտարի այդ կազմակերպությունների շրջանառությունն աճում է: Եթե 2014թ.-ին վիճակախաղերի կազմակերպիչների շրջանառությունը կազմել է 33 մլրդ դրամ, ապա 2015թ.-ին` 38: Ինչ վերաբերում է ինտերնետ շահումով խաղերին, ապա 2014թ.-ին` 44 մլրդ դրամ, 2015թ.-ին` 77 մլրդ դրամ, իսկ միայն այս տարվա 9 ամիսներին` 108 մլրդ դրամ:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
«Սա նշանակում է` տվյալ բնագավառում հասույթներն աճում են, իսկ պետությունը իր մասնաբաժինը դեռեւս չի ստացել»,- ասաց նա:
Ֆինանսների փոխնախարարի խոսքով` շահութաբերությունը կազմակերպություն առ կազմակերպություն տատանվում է եւ կազմում է 5-20 տոկոս:





























