Ադրբեջանի Շամախի քաղաքում եւ հարեւան գյուղերում սողանքի հետեւանքով մի քանի հարյուր տուն է վնասվել:
ԱՊԱ-ն հայտնում է, որ սողանքն ակտիվացել է անձրեւների եւ ձյան տեղումների հետեւանքով: Տների պատերին մեծ ճեղքեր են առաջացել: Քաղաքացիների պտղատու այգիներում հողը փլուզվել է: Ձյան վերջին տեղումից հետո առաջացած սողանքը ամեն օր շարունակում է աճել:





























