11 ամսվա կտրվածքով արձանագրվել է 0,6 տոկոսի աճ, ինչը վերջին տարիների ընթացքում աննախադեպ արդյունք է. այսինք տարին ավարտում ենք համարյա զրոյական աճով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, ԱԺ-ի օրակարգում ներառված երեք վարկային պայմանագիր, որով 180 մլն դոլարով պետական պարտքը ավելանալու է: «Ընդ որում, այդ վարկերից երկուսն ուղղված են բյուջեի խնդիրների լուծմանը: Այսինքն որտեղ ծակ ունենք, փորձում ենք փակել այդ վարկերով: Այդ դեպքում շատ պարզ հարց ծագում՝ ի՞նչ եք մենք անում, ո՞րն է այս կառավարության կոնցեպցիան: Ունենք զրոյական աճ, բայց վերցնում ենք 180 մլն դոլարի վարկ, ավելացնելով պետական պարտքը: Մենք հասկանո՞ւմ ենք՝ ուր ենք շարժվուոմ: Տպավորություն է, որ չկա որեւէ կոնցեպցիա, կա միայն օրվա հարցը լուծելու մտադրություն: Ուղղակի այսօր այ սենց (ձեռքով ցույց տվեց պարանոցը-խմբ) փող է պետք, դրա համար էդ փողը վերցնում ենք, առանց մտածելու, թե հետո ինչ ենք անելու ապագայում»,-ընդգծեց Զուրաբյանը:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀԱԿ-ի ծրագրով նախատեսված է Հայաստանում գործող 16 հարկատեսակների թիվը դարձնել 6. «Պետք է գնալ հարկային բազայի ընդլայնման, պետք է զբաղվել ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելու անպտուղ գործունեությամբ, այլ երկրի զարգացման ծրագրով»:





























