Հայաստանում 2017 թվականին ուժի մեջ կմտնի ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքը։ Այս մասին դեկտեմբերի 22-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կաշառակերության դեմ պայքարի շրջանակում Հայաստանում ձեռնարկվել են բազմաթիվ քայլեր։ «Ապօրինի հարստացման քրեականացումն արդեն մոտեցման խստացում է։ Բայց այն չի կարող էֆեկտիվ լինել, եթե սահմանափակվի միայն քրեականացմամբ»,– ասաց նախարարը։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նա հավելեց, որ պաշտոնատար անձանց համար սահմանափակվել է կանխիկ միջոցներով գործարքներ կնքելու հնարավորությունը։ «Այդ պաշտոնյաները, ձեր հրապարակումների համաձայն, բարեգործական գործարքներ են կատարել, եւ դժվար է եղել պարզել, թե ով է կատարում գործարքը։ Հիմա բանկային հաշիվների միջոցով պետք է որ երեւա»,–ասաց Արփինե Հովհաննիսյանը։





























