Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն առաջարկում է` ինտերնետ-ժամով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 500 մլն դրամ դարձնելուց բացի ուսումնասիրել շուկան եւ հասկանալ, թե որտեղից են առաջանում այդ եկամուտները:
«Խոսում ենք բիզնեսր զարգացնելու մասին, բայց ասում են` առեւտուրը, ծառայությունները, արտադրությունն այսքան եկամուտ չի բերի, որքան խաղերն են բերում: Առաջարկում եմ ծրագրային բյուջետավորման անցնելու մասին: Պետք է նախ շուկան ուսումնասիրել, հասկանալ` որ խմբերն են խաղում, ինչքան եկամուտ են բերում, ինչպես է դա ազդում իրենց կյանքի վրա»,- այսօր` դեկտեմբերի 22-ին, խորհրդարանում ասաց Թեւան Պողոսյանը` անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է ինտերնետ-ժամով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 մլն դրամի փոխարեն սահմանել 500 մլն դրամ:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին Արցախի իշխանություններն արգելեցին կազինոները, քանի որ հատկապես զինվորականները պարտքեր էին կուտակում եւ աշխատավարձը ստանալուն պես դրանք տալիս կազինոներին: Թեւան Պողոսյանը չի առաջարկում Հայաստանում էլ արգելել կազինոները, պարզապես առաջարկում է շուկան ուսումնասիրել, հասկանալ խնդիրները. «Բոլորը բողոքում են` վարկերի տակ ենք, միգուցե մի մասն էլ այստեղից է առաջանում»:





























