Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Կառավարությանը կտրամադրի 40 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, խորհրդարանում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը` ներկայացնելով 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ համապատասխան վարկային համաձայնագիրը:
Վարկային այս համաձայնագրի նպատակը, ըստ փոխնախարարի, Կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցելն է հիմնական երկու ուղղություններով` հարկաբյուջետային սոցիալական եւ շրջական միջավայրի կայունության խթանման եւ մրցունակության ամրապնդման:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
«Վարկի պայմաններն արտռոնյան ել, մարման ժամկետը 20 տարի է, տոկոսադրույքը ֆիքսված»,- ասաց փոխնախարարը:





























