Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենը հերքել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործում իր մասնակցությունը։
Իր հղած տեսաուղերձում Գյուլենը Թուրքիայի կառավարությանը մեղադրել է իր շարժումը վարկաբեկելու մեջ եւ իշխանություններին առաջարկել է բոլոր սպանությունների մեղքը բարդել իր համախոհների վրա։ «Նրանք չեն կարող ամբողջ աշխարհին համոզել»,– ասել է նա ուղերձում, որը հրապարակել է Associated Press–ը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպանը սպանվել էր դեկտեմբերի 19-ին Անկարայում։ Թուրքիայի նախագահ ՌԵջեփ Թայիփ Էրդողանը շտապել էր դրանում մեղադրել Գյուլենին։





























