Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 22-ին կայացած նիստի ժամանակ վավերացրել է Եվրասիական միության մաքսային օրենսգրքի մասին նախագիծը։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի՝ օրենսգիրքը ենթադրում է ամբողջական անցում կատարել էլեկտրոնային մաքսային հայտարարագրերի։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Այս պարագայում առևտուրն ավելի դյուրին կիրականանա, իսկ մաքսատան աշխատակիցներն ավելի լավ կկարողանան հետևել տեղափոխվող ապրանքին։ Էլեկտրոնային հայտարարագրերի ամբողջությամբ անցնելու համար Հայաստանը ժամանակ կունենա մինչև 2020 թվականը։ Նախատեսվում է կրճատել մաքսատանը հայտարարագրերի գրանցումից հետո ապրանքների բաց թողնման ժամկետը։ Առաջարկվում է այն դարձնել 4 ժամ՝ նախկինում 1 աշխատանքային օրվա փոխարեն։ Հայաստանն առաջարկում է գրանցել ազատ տնտեսական գոտու իր իրավունքը։

Ինչպես արդեն հաղորդվել էր, նախատեսվում էր այն բացել Մեղրի քաղաքի մոտ, Իրանի հետ սահմանին։