Օտարերկրյա ֆիզիկական անձանց համար կնվազեցվի Հայաստանում գնումներից ԱԱՀ-ի վերադարձելիության շեմը: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Շեմը կրկնակի կնվազի՝ 100 հազար դրամից մինչեւ 50 հազար (100 դոլարից մի փոքր շատ) օրվա ընթացքում 1 առեւտրի կետից գնում կատարելու դեպքում: «Այսպիսով, զբոսաշրջիկներին եւ մեր երկրի մյուս հյուրերին գնումներ կատարելը ձեռնտու կլինի»,- հայտարարեց Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: