Հայաստանցի հարուստները վախենում են փողը դնել բիզնեսի մեջ, գերադասում են այն պահել բանկերում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, խորհրդարանում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով քննարկվող երեք վարկային համաձայնագրերին:
«Կարդում եմ 2009թ. հաշվետվություններից մեկից մի հատված. 2009թ. արդյունքներով կվատթարանա համախառն ներքին արդյունքի նկատմամբ արտաքին պարտքի հարաբերակցության ցուցանիշը, այն կկազմի ՀՆԱ-ի 36 տոկոսը: Սա վատագույն կանխատեսումն է, եւ եթե համեմատում ես 2008թ.-ի հետ, երբ եղել է իշխանափոխությունը, այն կազմել է 13,2 տոկոս: Ստացվում է, որ 2008թ.-ին արտաքին պարտքը եղել է 1,5 մլրդ դոլար, 2013թ.-ին` 4 մլրդ դոլար, ի դեպ 2009թ.-ին միայն 1 մլդր դոլարի վարկ ենք վերցրել»,- ասաց Արամ Մանուկյանը:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Պատգամավորն այնուհետեւ ներկայացրեց հաջորդ թվերը. 2015թ. պաշտոնական տեղեկագրի համաձայն` արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ դոլար, այսինքն 630 մլն դոլարով ավելացել է մեկ տարում, իսկ 2016թ-ի վերջին կկազմի 5,6 մլրդ դոլար:
«Միայն այս տարի նշանակում է` 8 հարյուր միլիոն դոլարով ավելացրել ենք այդ պարտքը: Ոչ մի նորամուծություն չկա, ո՞նց եք փակելու էս 6 մլրդ դոլար պարտքը, եթե այն փակելու ճանապարհ չունեք: Մեր բանկերում կա 4 մլրդ դոլարի ավանս, բայց հարուստները դրանք բիզնեսի մեջ չեն դնում, որովհետեւ վախենում են: Հայաստանի հարուստը փողը բանկում է պահում 5-6 տոկոսով, բայց չի դնում արտադրության մեջ»,- ասաց նա:





























