Հայաստանի բարձրավոլտ էլցանցերը մեծացրել են էլեկտրաէներգիայի փոխանցման վճարը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 23-ին ՀԾԿՀ նիստում։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2017–ի փետրվարի 1–ից։ Սակագինը կբարձրանա 1 կՎտ/ժ–ի համար 1.5362 դրամից մինչեւ 2.2229 դրամ։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

«Բարձրավոլտ էլցանցեր»  ՓԲԸ–ն  էլեկտրաէներգիա է փոխանցում ՀէՑ–ի բաշխիչ ցանց բաժանորդներին մատակարարելու համար եւ մատակարարում  ու ընդունում է էներգիան այլ պետություններից։ Հիմա բարձրավոլտ ցանցերն իրացնում են միանգամից 2 խոշոր վարկային ծրագիր։ Առաջինը 220 կՎ էլեկտրահաղորդման գիծն է Հրազդան ՋԷԿ–ի եւ Որոտանի կասկադ ՀԷԿ–ի միջեւ։ Իսկ երկրորդը կառուցվում է Վրաստանի սահմանին՝ 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը եւ Այրումում 500/400 կՎտ ենթակայանը։