Հյուսիսային պողոտայում շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն ու մոտ 100 մլն դոլարի շինարարական աշխատանքներ դեռ պիտի իրականացվեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով, Հյուսիսային պողոտան իրենց կիսատ նախագծերից մեկն է: «Ծրագրի իրականացման համար ներդրվելու է 100 մլն դոլար: Եվ վերջապես Հյուսիսային պողոտայի սպառողը մենք չենք: Դա ապագա սերնդի համար է արվում, եւ դրա շուրջ տարբեր կարծիքները նրանց չի հետաքրքրելու՝ ոչ դրականը, ոչ բացասականը: Հյուսիսայինում կար ընդամենը 3 հուշարձան, որոնք վերակառուցվեցին»,-ասաց Նարեկ Սարգսյանը:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Խոսելով՝ օտարերկրյա ներդրողների կատարած ներդրումների մասին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ գալիք տարվա ընթացքում ներդրողները հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններից են. «Մի քանի արաբական ներդրողների հետ աշխատանքներ են տարվում, մասնավորապես Ջերմուկում իրականացվող ծրագրերի համար: Դա կապված է նախագահի էմիրություններ կատարած նախագահի այցի հետ: Նմանատիպ ծրագրեր կան կապված նաեւ Դիլիջանի, Գյումրիի եւ Աշտարակի մասով»,-ասաց նա:





























