Ադրբեջանում սպանված տղամարդու մարմինը հայտնաբերել են նախկին ոստիկանի բակում։
«Ազերի փրես» գործակալությունը հայտնում է, որ անցած տարվա նոյեմբերին անհետ կորած 26-ամյա Էլչին Գասիմովի մարմինը գտել են նույն շրջանի բնակիչ Ռովշան Ջավադովի ՝ ոստիկանության նախկին աշխատակցի տանը։
Պարզվել է, որ հենց նա էր սպանել Էլչինին, այնուհետեւ նրա մարմինը թաղել իր տան բակում ու մեկնել երկրից։
Հիմա նա արտասահմանում է թաքնվում։ Այս փաստի կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալել է Ռ․ Ջավադովի կնոջը՝ Նազանին Ջավադովին։ Ռովշան Ջավադովը Սալյանսկի շրջանի նախկին թաղապետ Ռաֆիգ Ջավադովի եղբայրն է։




























