ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  29-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, բքի պատճառով  փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի եւ Վայքի ճանապարհներին  խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մ:

Բաղրամյանի, Դիլիջանի, Վայքի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին  եւ Վարդենյաց  լեռնանցքում  տեղ - տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական  նշանակության մյուս ավտոճանապարհները  բաց են: